ԱՄՆ¬ի Սենատում պահանջել են տարհանել դիվանագետների ընտանիքները ԿԺԴՀ¬ի հետ վերահաս պատերազմի պատճառով
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը գտնում Է, որ մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ Է Հարավային Կորեաից տարհանել ԱՄՆ¬ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
«Պետք Է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց եւ երեխաներին ուղարկելու համար», քաղաքական գործչի խոսքից մեջբերում Է անում The Telegraphը: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը նույնպես հայտարարել Է, որ Փենյանի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար ԱՄՆ-ին այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել: Բրիտանական The Telegraphը հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումից հետո ԱՄՆ-ն քննարկում Է իր արեւմտյան ափի հակահրթիռային պաշտպանության համակարգի ուժեղացման հարցը: Այդ խնդիրն արդեն առաջադրված Է Միացյալ Նահանգների Հակահրթիռային պաշտպանության գործակալությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am