Մամուլի տեսություն 06-12-2017
(last modified Wed, 06 Dec 2017 13:45:43 GMT )
Դեկտեմբեր 06, 2017 17:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  06-12-2017

Քուվեյթում անցկացվող Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների նիստը համարվում է 1981 թվականին խորհրդի հիմնադրումից ի վեր կայացած 37 նիստերից ամենասկանդալայինը:

Շարղ

Իսլամական համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների նիստը Քուվեյթում

 

Քուվեյթում անցկացվող Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների նիստը համարվում է 1981 թվականին խորհրդի հիմնադրումից ի վեր կայացած 37 նիստերից ամենասկանդալայինը: Մինչև վերջին պահը Պարսից ծոցում Կատարին շրջափակող երկու երկրներ ՝ Էմիրությունները և Բահրեյնը չէին տեղեկացրել նիստին մասնակցելու համար պաշտոնական հրավեր ստանալու մասին: Օմանը ևս հրավեր չի ստացել: Ի սկզբանե Արաբիայի թագավորը միայն տեղեկացրել էր, որ պատրաստ է մասնակցելու Քուվեյթի նիստին:

Բահրեյնի ԱԳ նախարարն ասել էր, որ եթե Կատարն իր դրիրքորոշումը չփոխի Իրանի նկատմամբ, իր երկիրը չի մասնակցելու խորհրդի ղեկավարների նիստին:

2017 թվականի հունիսից  Արաբիան, Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը սառեցրել են Կատարի հետ իրենց հարաբերությունները: Կատարի ԱԳ նախարարի խոսքերով, Քուվեյթը նիստին մասնակցելու հրավեր ուղարկել է : Քուվեյթը եղել է Կատարի և հարևան երկրների միջնորդը: Վերլուծաբանների կարծիքով, Կատարն ասել է, որ մասնակցելու է նիստին և դա նշանակում է, որ այդ երկիրը չի ցանկանում կամավոր հեռանալ խորհրդից: Դա վկայում է այն մասին, որ համագործակցության խորհուրդ հասկացությունը միմիայն բառակապակցություն է: Ոմանք ասում են, որ Պարսից ծոցի ճգնաժամը չի քննարկվելու նիստում, քանի որ հարցը նիստի օրակարգում չէ: Ոմանք էլ ասում են, որ խորհրդի վեց անդամ երկրները մասնակցելու են գերագույն մակարդակով: Խնդրի կարևորությունը կայանում է նրանում, որ արաբական երկրների ղեկավարների առաջիկա նիստը, կայացման դեպքում, տարբեր է լինելու՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ճանապարհին դրական կամ բացասական կարևոր հետք թողնելով: Չի բացառվում, որ նիստը և նրա բովանդակությունը դառնալու են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

 

 

Ջամե Ջամ

Սալեհը դարձավ Արաբիայի զոհը

 

Հեղինակ: Եմենցի վերլուծաբան ՝ Համիդ Ռազաղ

 

Արաբիան և Էմիրությունները երեք տարի է , որ չնայած Եմենի դեմ ռազմական հարձակումներին, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին և այս անգամ փորձել են Ալի Աբդոլլահ Սալեհին իրենց կողմը գրավել , սակայն Աստծո կամոք, կարճ ժամանակ անց, այդ դավերը չեզոքացել են:

ԱՄԷ-ի և Արաբիայի նախագծերը մի քանի շերտեր ունեին: Նրանք երկար ժամանակ բանակցել էին իրենց նպատակների շուրջ, իսկ Սալեհն էլ պայմաններն ընդունել էր երկար ժամանակ հարցի տարբեր կողմերը ծանր ու թեթև անելուց հետո:

Թեև Անսարալլահը հետևում էր Սալեհի բոլոր քայլերին, սակայն մինչև վերջին պահն էլ հույսեր կային, որ նա հավատարիմ է մնալու Եմենի ժողովրդին: Ի վերջո նա միացավ ԱՄՆ-ի և Արաբիայի ճանապարհին ՝ դավաճանելով Եմենին: Իրականում Սալեհի վերջը եկավ այն ձեռքով, որ նա մեկնել էր օտար ուժերին: Սալեհից երես թեքեցին նույիսկ իր կուսակիցները, երբ իմացան նրա դավաճանության մասին: Սաուդցիների նախագծի համաձայն, երկրին դավաճանելու դիմաց, Սալեհը պետք է փրկեր սաուդցիներին, իսկ Արաբիան նրան պետք է վերադարձներ իշխանությունը և արտասահմանում ունեցած նրա հարստությունը:

Սալեհը դարձավ Արաբիայի վերջին խաղաքարտը: Նրա սպանությունը դարձավ Եմենում սաուդցիների պարտության վերջին էջը:

 

 

Ջոմհուրի էսլամի

Իրաքի վարչապետը կարևորել է ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի գործում Հաշդ Ալ-Շաաբի դերակատարությունը

 

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին բարձր է գնահատել ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի գործում Հաշդ Ալ-Շաաբի դերակատարությունը: Նա ասել է.«Անվտանգության, բանակային ու ժողովրդական ուժերի ջանքերի շնորհիվ, մեզ հաջողվեց հաղթել ահաբեկիչներին»:

Իրաքյան ուժերը նաև Մոսուլում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել: Գերեզմաններում թաղված են եղել 70 հոգի, այդ թվում կանայք ու երեխաներ: Դիակները պատկանում են քաղաքացիների, որոնք Մոսուլի ազատագրման օպերացիայի ժամանակ գերի էին ընկել ահաբեկչական խմբավորումներին:

Իրաքում ԱՄԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ վերջին ամիսներին 380 իրաքցիներ են երկրում ահաբեկչական քայլերի ու բռնությունների զոհ դարձել:

 

 

Ալիք

Նախագահ Ռոհանի.«Ահաբեկչության դեմ պայքարողները մեծ ավանդ ունեն միջազգային անվտանգության ամրապնդման գործում»

 

Ահաբեկչության դեմ պայքարողները մեծ ավանդ ունեն միջազգային անվտանգության ամրապնդման գործում: Այդ մասին «Իսլամական միասնության» 31-րդ խորհրդաժողովում հայտարարել է ԻԻՀ նախագահ  Հասան Ռոհանին:

Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի գործում գրանցված մեծ հաջողություններին, նախագահը նշել է, որ դրանք բոլոր նրանց հաղթանակն էր, ովքեր պայքարում էին ահաբեկիչների դեմ:

 

 

 

galatv.am

Ֆլինի ցուցմունքները կարող են տանել դեպի իշխանության ավելի վերին օղակներ. ո՞վ է հաջորդը

 

««Թրամփների խաղն» արդեն կդառնա արյունալի: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ավելի է մոտենում Դոնալդ Թրամփին, եւ երեւում է, որ շուտով զոհաբերելու են նախագահ ընտանիքի անդամներից մեկին,- The Guardian-ում գրում է Ջիլ Աբրամսոնը: -Այն բանից հետո, երբ Մայքլ Ֆլինը՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը, անցած շաբաթ խոստովանեց, որ կեղծ վկայություններ է տվել ՀԴԲ-ում, ռուսաստանյան սկանդալի  ավելի շատ հանգամանքներ հայտնվեցին ուշադրության կենտրոնում: Ֆլինի ցուցմունքները կարող են տանել դեպի իշխանության ավելի վերին օղակներ, դեպի Թրամփը»:

Աբրամսոնը նշում է, որ լրագրողներ Մեգի Հաբերմանը եւ Էշլի Փարքերը իրենց վերջին հոդվածներում ներառել են միեւնույն նախադասությունը. «Քուշները՝ նախագահի փեսան եւ բարձրաստիճան պաշտոնյան, ով նախկինում երեւում էր յուրաքանչյուր լուսանկարում, վերջերս անհետացել է հանրության տեսադաշտից եւ, որոշ գործընկերների խոսքերով, ինքն իրեն վերապահել է ավելի սահմանափակ հետկուլիսային դեր»:

«Սպիտակ տան վերնախավից ինչ-որ մեկը, ըստ երեւույթին, ցանկանում է, որ այդ տեղեկությունը տարածվի: The New York Times-ի հոդվածում, ի թիվս այլ նյութերի, կար հղում նախագահի երեք խորհրդականներին»: Փարքերը մեջբերել է Քուշների հետ ավելի վաղ ունեցած հարցազրույցից եւ հղում է արել հենց Քուշների, ինչպես նաեւ աշխատակազմի 12 պաշտոնյաների, օգնականների, խորհրդականների եւ վստահված անձանց հարցազրույցին, որոնց մի մասը խոսել է գաղտնիության սկզբունքով»,- ասվում է հոդվածում:

«Երկու հոդվածներն էլ հարց են առաջացրել՝ որքա՞ն երկար Քուշները եւ նրա կինն ու նախագահի դուստրը՝ Իվանկան, կմնան Վաշինգտոնում»,- նշում է Աբրամսոնը:

 

 

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Պիտակ