Դեկտեմբեր 07, 2017 11:40 Asia/Tehran
  • Մենք պետք է Կորեական թերակղզում պատերազմի պատրաստենք. ԿԺԴՀ

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը` հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Վերջին շրջանում, երբ ԱՄՆ իրականացնում է երբևէ ամենամեծ համատեղ ռազմաօդային զորավարժությունները Կորեական թերակղզում, ուղղված ԿԺԴՀ-ի դեմ, բարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչները մեկը մյուսից ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս, ինչը մտահոգիչ է», - հայտարարել են ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունում: Նախարարությունում ընդգծել են, որ իրենք չեն ձգտում պատերազի, սակայն նաև չեն պատրաստվում «թաքնվել դրանից»: «Այս թշնամական ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նախազգուշացումից բացի որևէ այլ կերպ դիտարկվել, որ մենք պետք է Կորեական թերակղզում պատրաստվենք պատերազմի», - նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Հյուսիսային Կորեայի դիվանագետները շեշտել են, որ «այժմ միայն մեկ հարց է մնում` երբ պատերազմը սկսվի»:

 Ankakh.com

Պիտակ