Դեկտեմբեր 07, 2017 12:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարի հետ

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի 7-ին Փենյանում հանդիպել Է ԿԺԴՀ- ի ԱԳ նախարար Լի Յոն Հոի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը: Հանդիպման մանրամասներն առայժմ չեն ներկայացվում: Դեկտեմբերի 6-ին Ֆելթմանը հանդիպում Է անցկացրել նաեւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Պակ Մյոն Գուկի հետ: Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Ֆելթմանը ԿԺԴՀ ուղեւորության ընթացքում պլանավորում Է քննարկել հյուսիսկորեական հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրադրության կարգավորման ուղիները: Նախօրյակին հայտնի Է դարձել, որ Հարավային   Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը: Սպասվում Է, որ նա եռօրյա պետական այցի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում կարծարծի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի թեման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Պիտակ