Դեկտեմբեր 10, 2017 06:51 Asia/Tehran
  • ՄԱԿ. Կորեական թերակղզում հաշվարկներում սխալներից խուսափելն անհրաժեշտություն է

ՄԱԿ-ը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ զրույցի ժամանակ ընդքծել է հաշվարկներում սխալներից խուսափելն ու Կորեական թերակղզում բախման վտանգը մեղմացնելու համար կանալներ ստեղծելն անհրաժեշտությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ջեֆրի Ֆելթմանը Հյուսիսային Կորեայում հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Ռի Յունգ Հուին և փոխնախարար Փաք Մայունգ Գոքին:

Հանդիպումների ժամանակ Ֆելթմանն ընդգծելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի մանրակրկիտ գործադրման անհրաժեշտությունը, նշել է. «Միջազգային հանրությունն իրեն հանձնառու է համարում Կորեական թերակղզու ճգնաժամի համար խաղաղ լուծում գտնելու հարցում»:

Հյուսիսային Կորեայի կառավարությունն  ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված մի հաղորդագրությամբ դրական գնահատեց Ջեֆրի Ֆելթմանի Փխենյան կատարած այցի արդյունքները:

Հաղորդագրության մեջ անդրադարձ կատարվելով Կորեական թերակղզում լարվածության մեղմացման ուղղությամբ Ֆելթմանի ցանկությանն ընդգծվել է, որ նրան հիշեցում է կատարվել Հյուսիսային Կորեայում հումանիտար վիճակի վրա պատժամիջոցների գործած բացասական ազդեցության մասին:

Հյուսիսային Կորեա կատարած Ֆելթմանի այցը տևել է չորս օր, որից հետո նա շաբաթ օրը Փխենյանից ուղևորվել է Պեկին:

Այս այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը չի զրուցել լրագրողների հետ:

Պիտակ