Դեկտեմբեր 10, 2017 09:41 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան համաձայնել է մշտական կապ պահել ՄԱԿ-ի հետ

Հյուսիսային Կորեայի կառավարությունը համաձայնել է մշտական հիմունքներով երկխոսություն սկսել ՄԱԿ-ի հետ։

Փհենյանը պատրաստ է պաշտպանել ՄԱԿ-ի հետ շփումը տարբեր մակարդակում այցերի միջոցով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով  ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի այցից հետո Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունը։

Հյուսիսային Կորեա այցելության  ընթացքում ՄԱԿ բարձրագույն ներկայացուցիչը հանդիպել է երկրի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի եւ այլ քաղաքական գործիչների հետ։ Ֆելթմանը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում լարվածության ուժեղացման կապակցությամբ, իսկ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել են միջուկային շանտաժի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականության մեջ։

News.am

 

Պիտակ