Դեկտեմբեր 10, 2017 09:50 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան իրեն մարդու իրավունքների բաստիոն է համարել

Հյուսիսային Կորեայի հասարակական գիտությունների ակադեմիայի ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ երկիրը մարդու իրավունքների բաստիոն է, փոխանցում է «Ռյոնհապ» գործակալությունը։

Զեկույցի նպատակներից մեկն է պարզաբանել, թե ով է պաշտպանում մարդու իրավունքները, իսկ ով է ոտնահարում դրանք։ «Հյուսիսային Կորեան այն երկիրն է, որտեղ մարդու իրական  իրավունքները հուսալի պաշտպանված են, եւ որը դրանք գործանակում կիրառում է»,- ասված է փաստաթղթում։

Դրանից բացի, զեկույցի հեղինակները քննադատել են ԱՄՆ այն բանի համար, որ այն իրեն ներկայացնում է որպես դատավոր մարդու իրավունքների հարցում։ Ակադեմիկոսները Վաշինգթոնին մեղադրել են սեփական  երկրում քաղաքացիական ազատությունների ոտնահարումները օրինականացնելու փորձի մեջ։

News.am

 

 

Պիտակ