Դեկտեմբեր 10, 2017 22:45 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի միջուկային հրաձգարանի շրջանում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել

Հրաձգարանի շրջանում, որտեղ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է անցկացնում, ստորգետնյա երկու ցնցում է գրանցվել, փոխանցում է «Կոմերսանտը»:

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին Համաձայնագրի կազմակերպության գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի խոսքով՝ դրանց մագնիտուդը կազմել է 2,9 եւ 2,4 բալ։

Twitter-ում նա գրել է, որ վերլուծաբանները ցնցումներն անվանել են տեկտոնական: «Հնարավոր է, որ դրանք միջուկային փորձարկումների հետեւանք են: Դրանցից հետո երկրակեղեւը շարժվում է, եւ երկար ժամանակ է պահանջվում դրա վերականգնման համար»,- ենթադրել է Զերբոն:

Սեպտեմբերի 23-ին սեյսմոլոգները Հյուսիսային Կորեայում 3,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էին գրանցել: Դրա էպիկենտրոնը գտնվել է միջուկային փորձարկումների վայրից ամենաշատը 5 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժից ոչ շատ առաջ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեան կարող է Խաղաղ օվկիանոսում հզոր ջրածնային ռումբ փորձարկել:

News.am

 

Պիտակ