Դեկտեմբեր 11, 2017 16:39 Asia/Tehran
  • Եվրոպայի նոր նախագիծը Պաղեստինի մասին

Անդրադառնալով Միջին Արեևլքում հաշտության համար ԱՄՆ նախագահի ներկայացրած ծրագրին և այն ձախողելու մեծ հավանականությանը, արևմտյան մի լրատվամիջոց տեղեկացրել է այդ կապակցությամբ Եվրոպայի հատուկ ծրագրի մասին:

«Al-Monitor» գործակալության փոխանցմամբ ՝ Իսրայելի և պաղեստինցիների միջև հաշտության համար ԱՄՆ նախագահի ներկայացրած ծրագիրը ձախողելուց հետո, Եվրամիությունը նպատակ ունի իրականացնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հատուկ նախագիծը:

Հակադարձելով ԱՄՆ դեսպանատունը Ղոդս փոխադրելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը, Մակրոնը հավաստել է, որ Փարիզը դեմ է ԱՄՆ-ի այդ որոշմանը:

Ինչպես հաղորդել է «Al-Monitor» գործակալությունը, 2018 թվականից Մակրոնը սկսելու է Միջին Արևելքի համար իր հատուկ ծրագիրը և այդ շրջանակում օկուպացված տարածքներ, Հորդանան և Լիբանան է այցելելու:

Պիտակ