Ջոնսոնը տեղեկացրեց Իրանի ու Բրիտանիայի հարաբերություններում նոր էջ բացվելու մասին
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը երկուշաբթի երեկոյան այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթում նշել է, որ Թեհրան կատարած վերջին այցի շրջագծում Իրանի պաշտոնատարների հետ իր բանակցությունները կառուցողական են եղել: «Միջուկային համաձայնությամբ նոր էջ է բացվել Իրանի ու Բրիտանիայի հարաբերություններում». ասել է նա:
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ով քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցության նպատակով շաբաթ օրը Թեհրան էր ժամանել, կիրակի երեկոյան Լոնդոն վերադարձավ:
Երկկողմ հարաբերությունների, մասնավորապես տնտեսական համագործակցությունների, առևտրական ու բանկային հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ խորհրդակցությունն ԻԻՀ պաշտոնատարների հետ Բրիտանիայի ԱԳ նախարարի բանակցությունների առանցքներից էին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բորիս Ջոնսոնն անդրադառնալով Բրիտանիայի համար ՀԳՀԾ-ի նշանակությանը, հավելել է, որ իրանցի պաշտոնատարների հետ զրույցի ժամանակ ընդգծել է միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) պահպանելու անհրաժեշտությունը:
Նշելով, որ ԱԷՄԳ-ն մինչ այսօր հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը նա հավելել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար Իրանը պիտի շարունակի սահմանափակված պահել իր միջուկային ծրագիրը»:
Առանց ուղղակի անդրադառնալու ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անհավատարմության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Ջոնսոնն ասել է. «ՀԳՀԾ-ի մյուս կողմերն էլ պիտի հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին»: