Դեկտեմբեր 13, 2017 14:56 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ըն. Հյուսիսային Կորեան կմեծացնի իր միջուկային ուժերը

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հյուսիսկորեացի գիտնականները եւ աշխատողները կշարունակեն «նորագույն զենքի եւ սարքավորումների» արտադրությունը «միջուկային ուժերի որակը եւ քանակը մեծացնելու համար» հայտնում է News.am-ը:

 

Նա համապատասխան հայտարարությունը կատարել է Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: Նա հայտարարել է, որ «այսպիսով ամբողջ աշխարհում կրկին ցուցադրվեց մեր հզոր երկրի արժանապատվությունն ու ուժը»:

Կիմ Չեն Ընն անձամբ է մեդալներով պարգեւատել նրանց, ովքեր մասնակցել են հրթիռի ստեղծմանն ու փորձարկմանը:

Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է ավելի շատ տարբեր զենք մշակի ու արտադրի:

lratvakan.am

Պիտակ