Դեկտեմբեր 14, 2017 16:26 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում մարդու իրավունքների ոտնահարումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում երկու լրագրողի ձերբակալությունը և այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումը:

Reuters-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մյանմայի մայրաքաղաք Յանգոնում Reuters գործակալության երկու լրագրողի ձերբակալությունը ոտնահարում է ԶԼՄ-ների ազատությունը  այդ երկրում:

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ջանքեր չխնայել այդ լրագրողների ազատության համար և հավելել է, որ Մյանմայում այսօր ոտնահարվում է մարդու իրավունքներն ու ճնշման են ենթարկվում այդ երկրի ռոհինգյա մուսուլմանները: 

Գուտերեշն ասել է.-«Այդ երկու լրագրողները  հավանաբար ձեռբակալվել են ռոհինգյա մուսուլմանների ճնշումների մասին ռեպորտաժ պատրաստելու պատճառով»: 

2017 թ.-ի Օգոստոսի 25-ից Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ  հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով, ավելի քան 6700 մուսուլմաններ այդ թվում 730 մանուկներ զոհվել են: 

Պիտակ