Դեկտեմբեր 15, 2017 16:36 Asia/Tehran
  • Պուտինը բացահայտումներ է արել Սիրիայում ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին

Ռուսաստանի նախագահը բացահայտել է, որ ամերիկացի զորայինները Սիրիայում ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելով խոչընդոտել են վերջիններիս դեմ պայքարին:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերի օգտագործմանն, ասաց. «Ամերիկացի զորայինները Սիրիայում բազմաթիվ անգամներ հրաժարվեցին ահաբեկիչների դեմ պայքարելուց ու նրանց ճնշելուց և այդ պատճառով ահաբեկիչները կործանումից փրկվեցին»:

«Ռուսաստանի անօդաչու թռչող հետախուզական սարքերի նկարահանումներն արձանագրել են Սիրիայի սահմաններից դեպի Իրաք ահաբեկիչների փախուստ»․ հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է. «Ռուս զորայիններն այդ մասին զեկուցել են ամերիկացի գործընկերներին ու ամերիկացիներին տեղյակ են պահել ահաբեկիչների երթուղու մասին, սակայն ամերիկացիները որևէ արձագանք չեն ձեռնարկել»:

«Ամերիկացի զորայինները ենթադրում են, թե կարող են Սիրիայում ահաբեկիչներից օգտվել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ պայքարի համար»․ նշել է Վլադիմիր Պուտինը:

Պիտակ