Դեկտեմբեր 21, 2017 11:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի վրա ռազմական հարձակման պլան է մշակում

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի վրա ռազմական հարձակման պլան է մշակում, որպեսզի ստիպի նրան դադարեցնել իր միջուկային ծրագիրը: Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը «կտրուկ» ակտիվացրել է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի ռազմական լուծմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները՝ վերջին ամիսներին մտավախություններ ունենալով, որ դիվանագիտությունը չի աշխատում: ԱՄՆ-ի կողմից դիտարկվող տարբերակներից մեկը Հյուսիսային Կորեայի հակահրթիռային կայանների ոչնչացումն է նախքան նոր բալիստիկ հրթիռների փորձարկում կիրականացվի: Որպես հնարավոր այլ թիրախ դիտարկվում են նաև ԿԺԴՀ-ի զենքի պահեստները: Միացյալ Նահանգներում հույս ունեն, որ ռազմական ուժի կիրառումը ԿԻմ Չեն Ընին ցույց կտա, որ Ամերիկան « լրջորեն» է տրամադրված, որպեսզի ԿԺԴՀ-ն դադարեցնի միջուկային ծրագրի հետագա զաչգացումը և մասնակցի բանակցություններին: «Պենտագոնը փորձում է գտնել տարբերակներ որոնք թույլ կտան նրանց հարվածել Հյուսիսային Կորեայի քթին և նրանց ուշադրությանն արժանանալ», - ասել է աղբյուրներից մեկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան և Միացյալ Նահանգները ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ հակառակորդների հանդիպում կանցկացնեն: Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Պիտակ