Դեկտեմբեր 22, 2017 16:34 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան անմիջական միջուկային սպառնալիք է ԱՄՆ-ի համար. Կիմ Չեն Ին

Զինված ուժերի զարգացումը ԿԺԴՀ-ին թույլ է տվել վերածվելու պետության, որն ունակ է անմիջականորեն միջուկային սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար: Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

 

«Մեր հանրապետության միջուկային զինված ուժերի սրընթաց զարգացումը վերջին ժամանակներս մեծ ազդեցություն է գործում համաշխարհային քաղաքականության կառուցվածքի և ռազմավարական իրադրության վրա: Մեր հանրապետությունը վերածվել է ռազմավարական պետության, որն ունակ է անմիջական միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ին, և աշխարհում ոչ ոք դա չի կարող ժխտել», - գործակալությունը մեջբերում է նրա խոսքը:

Կիմ Չեն Ինը նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն այս առաջընթացին կարողացել է հասնել՝ չնայած միջազգային պատժամիջոցներին:

Պիտակ