Դեկտեմբեր 23, 2017 07:40 Asia/Tehran
  • ԱԽ-ն նոր պատժամիջոցներ վավերացրեց Հյուսիսային Կորեայի դեմ

ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընդունեց բանաձև, որով Փխենյանի հրթիռային վերջին փորձարկումների պատճառով, նոր պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի դեմ:

Համաձայն Նյու Յորքից «Ռոյտերզ»-ի հաղորդման,   բանաձևում ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է Հյուսիսային Կորեա կատարվող նավթամթերքի արտահանման 90 տոկոսանոց արգելքն ու դրան տարեկան 500 հազար բարելի կրճատելը և միևնույն ժամանակ պահանջել է 12-ամսյա ժամկետում Հյուսիսային Կորեա վերադարձնել այդ երկրի աշխատավորներին:

ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նախագծում Հյուսիսային Կորեա կատարվող անմշակ նավթի արտահանումը նույնպես սահմափակվել է տարեկան 4 միլիոն բարելի:

Հյուսիսային Կորեան պնդում է որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոտնձգություններին դիմակայելու համար այդ երկրի սպառազինական ծրագրերն անհրաժեշտություն են: Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ այդ երկիր ներխուժելու նախաբանն է համարել:

 

Պիտակ