Դեկտեմբեր 24, 2017 16:34 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան զգուշացնում է, որ իրենց դեմ նոր պատժամիջոցներին կողմ քվեարկած երկրները պատասխան կտան դրա համար

Հյուսիսային Կորեան կտրականապես մերժում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երկրի դեմ ընդունված նոր պատժամիջոցները` դրանք որակելով որպես «պատերազմական ակտ»: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք կտրականապես մերժում ենք Միացյալ Նահանգների կողմից նախապատրաստված պատժամիջոցների որոշումը` այն համարելով որպես կոպիտ միջամտություն, որը ոտնահարում է մեր հանրապետության ինքնիշխանությունը և դիտարկվում է որպես պատերազմական ակտ»,- նշվում է Հյուսիսային Կորեայի կողմից տարածված հայտարարությունում:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարության համաձայն, եթե ԱՄՆ-ն ցանկանում է ապրել խաղաղության և անվտանգության մեջ, ապա այն պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի դեմ թշնամական քաղաքականություն վարելուց:

Նաև զգուշացվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի օգտին քվեարկած երկրները «պատասխանատվություն կկրեն բոլոր հետևանքների համար և թանկ կվճարեն իրենց արածի համար»:

armedia.am/

Պիտակ