Դեկտեմբեր 26, 2017 18:15 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ապացույց է պահանջում ԱՄՆ-ից

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը ԱՄՆ-ին կոչ է արել ապացույց ներկայացնել Փխենյանին WannaCry հաքերային հարձակման մեջ մեղադրելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Associated Press- ը:

Անհիմն համարելով Հյուսիսային Կորեային WannaCry հաքերային հարձակման մեջ մեղադրելու ԱՄՆ-ի պնդումները, Փաք Սոնգ Իլն ասել է. «Վաշինգտոնը նման մեղադրանք է հնչեցրել, որպեսզի ավելի սրի Կորեական թերակղզում տիրող լարվածությունը»:

WannaCry վնասակար ծրագիր է, որը համարվում է նաև ցանցային որդ: Այն խաթարում է օգտատերերի բանկային և դրամական հաշիվները: Ծրագիրը մայիսին ներթափանցել է աշխարհի հարյուր հազարավոր համակարգիչներ և կաթվածահար է արել Բրիտանիայի Ազգային առողջապահության գործակալության որոշ բաժիններ: 

Նշենք, որ ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Թոմ Բոսերտն անցած շաբաթ Wall Street-ում տպագրված հոդվածում գրել էր.«ԱՄՆ վարչակազմը  համոզված է, որ Հյուսիսային Կորեան դեր է ունեցել  WannaCry հաքերային հարձակման մեջ »:

«Կիբեր հարձակումը լայնորեն տարածվել է և  միլիարդներ է արժեցել: Իսկ Հյուսիսային Կորեան անմիջական պատասխանատվություն է կրում հաձակման համար», նշել է Թոմ Բոսերտը:

 

Պիտակ