Դեկտեմբեր 27, 2017 07:25 Asia/Tehran
  • Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային հրթիռ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է «Տոպոլ» կամ «Ար Էս-12 Էմ» տեսակի միջմայրցամաքային հրթիռը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդման մեջ նշել է, որ «Տոպոլ» տեսակի միջմայրցամաքային հրթիռը փորձարկվել է Կասպից ծովի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստրախան նահանգի «Կապուստին յառ»  ռազմաբազայից:

Ռուսաստանը փորձում է իր բալիստիկ ու միջմայրցամաքային հրթիռները նախագծել այնպես, որ դրանք կարողանան շրջանցել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, որոնց ռուսները սպառնալիք են համարում այդ երկրի ռազմավարական կայունության համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 2017 թվականին փորձարկելու է ավելի քան 10 միջմայրցամաքային հրթիռներ, ինչը 2016 թվականին իրականացված վեց հրթիռային փորձարկումների համեմատությամբ շուրջ երկու անգամ հավելում է կրել:

 

Պիտակ