Հունվար 02, 2018 18:17 Asia/Tehran
  • Մոսկվան պատրաստ է միջնորդել ԱՄՆ-Հյուսիսայն Կորեա բանակցությանը

ՌԴ-ի ԱԱԳ նախարարությունը հայտարարել է.«Մոսկվան պատրաստ է միջնորդել ԱՄՆ-Հյուսիսայն Կորեա բանակցությանը»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, հանդես գալով մի հաղորդագրությամբ և կարևորելով ԱՄՆ-Հյուսիսիային կորեա բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ծագած լարվածության հարցով Մոսկվան միայն դիտորդ չէ և պատրաստ է հադես գալ միջնորդի դերում»:

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնյաներից մեկը Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված շրջափակումների և հաստատված բանաձևերի մասին ասել է.«ՄԱԿ-ի ԱԽ-ում Հյուսիսային Կորեայի դեմ վավերացված բանաձևը խիստ բանաձև է, ինչը չի համապատասխանում Հյուսիսային Կորեայի քայլին»:

Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտնել էր, որ ՌԴ-ն պատրաստ է միջնորդել ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ծագած խնդրի կարգավորման հարցում:

Մի քանի ժամանակ առաջ ՌԴ-ն ու Չինաստանը Կորեական թերակղզում լարվածությունների նվազեցման համար առաջարկել էին «Երկկողմ դադար» նախաագիծը, ինչի համաձայն Հյուսիսային Կորեան պետք է դադարեցներ միջուկային փորձարկումները, իսկ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան համատեղ զորավարժությունները, սակայն առաջարկը մերժվեց Վաշինգտոնի կողմից:

Պիտակ