Հունվար 04, 2018 12:52 Asia/Tehran
  • Հյուսիսային ու Հարավային Կորեաների պատասխանատուների մջև կապի միջոցի ստեղծում

Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ամանորյա ուղերձում խոսել է Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մարզիկների հավանական մասնակցության մասին և ընդգծել երկու Կորեաների պաշտոնյաների հարաբերության անհրաժեշտությունը, չորեքշաբթի երեկոյան երկու երկրի միջև հաստատվել է առաջին հեռախոսային կապը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Հարավային Կորեայի միաբանության նախարարությունը շեշտել է.«Նոր բացված հատուկ կապի գծով, Հյուսիսայի ու Հարավային Կորեաների պատասխանատուները 20 րոպե զրուցել են, որպեսզի տեխնիկակն առումով փորձարկվի հեռախոսային գիծը»:

Լրատվական գործակալությունը հաստատել է, որ կա հավանականություն, որ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները կապ հաստատեն Հարավային Կոեային հետ:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ, նախատեսվում է, որ կողմերը նախ բանակցեն Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի շուրջ:

Ամանորի առիթով ունեցած ելույթում, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ անցկացնել, սակայն չի հրաժարվելու իր միջուկային ծրագրերից:

Պիտակ