Հունվար 05, 2018 10:14 Asia/Tehran
  • Շվեդիայի ԱԳ նախարարը դեմ է Իրանում վերջին անհանդարտություններն ԱԽ-ում քննարկելուն

Շվեդիայի ԱԳ նախարարը մերժելով Իրանում վերջին անհանդարտությունների հարցով ԱԽ-ի արտահերթ նիստ գումարելու կապակցությամբ ԱՄՆ-ի առաջարկին, ասաց. «ԱԽ-ի առաքելությունը միջազգային խաղաղության ու անվտանգության հետ կապված հարցերին հետևելն է»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեդիայի ԱԳ նախարար Մարգութ Վալստրումն անդրադառնալով Իրանում անհանդարտությունների հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու  ԱՄՆ կառավարության ցանկությանը, հավելեց. «Այս խորհուրդը պարտականություն ունի քննարկել միջազգային անվտանգության ու խաղաղության հետ կապված հարցեր: Իրանի ներկա վիճակը քննարկելու տարբերակներ կան և սա ներքին միջամտություն է համարվում»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի ԱԽ-ից ու Մարդու իրավունքների խորհրդից պահանջել է Իրանում վերջին անհանդարտությունների քննարկման հարցով արտահերթ նիստ գումարել:

Համաձայն այս հաղորդման, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչությունը չորեքշաբթի օրը բողոքեց Իրանի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտության ու խռովարարների խափանարարական քայլերին ցուցաբերված հովանավորության դեմ:

Պիտակ