Հունվար 08, 2018 12:09 Asia/Tehran
  • Երեքշաբթի օրը Պանմունջումի սահմանային տարածքում կայանալու է երկու Կորեաների բանակցությունը

Հաղորդագրություն տարածելով, Հարավային Կորեայի միասնության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության են եկել հունվարի 9-ին պաշտոնական բանակցություններ անցկացնել Պանմունջումի սահմանային տարածքում:

Կիոդո լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի միասնության նախարարության խոսնակ Բայք Թաե Հիոնը հայտարարել է, որ կողմերի միջև նման համաձայնություն է կայացել կիրակի կեսօրից հետո:

Բանակցության գլխավոր առանցքներից է լինելու փետրվարի 9-25-ն  Հարավային Կորեայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի հավանական մասնակցությունը :

2015թ. դեկտեմբերից հետո, սա երկու Կորեաների միջև անցկացվող առաջին ուղղակի բանակցությունն է:

Պիտակ