Հունվար 09, 2018 07:05 Asia/Tehran
  •  Երկու Կորեաների միջև մեկնարկել են պաշտոնական բանակցությունները

Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի բանակցող պատվիրակություններն այսօր ժամանել են սահմանային Փանմունջոմ կամ «Հրադադար»-ի գյուղ, որտեղ մեկնարկել են բանակցությունները:

Թեև երկու Կորեաների բանակցության գլխավոր առանցքը ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հյուսիսային Կորեայի պատվիրակության գործողումն է լինելու Հարավային Կորեա, այդուհանդերձ բոլոր մակարդակներում լարվածությունների մեղմացումն ու տարբեր հարցերի քննարկումը բանակցության գլխավոր նպատակներից են:

Համաձայն Հարավային Կորեայից «Յունհափ» լրատվական գործակալության հաղորդման, Հյուսիսային Կորեայի առաջնիրդ Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինը վիդեոկոնֆերանսի միջոցով հետևելու են բանակցությունների ընթացքին:

Սա 2015 թվականի դեկտեմբերից ի վեր երկու Կորեաների միջև առաջին ուղղակի բանակցությունն է համարվում:

Պիտակ