Հունվար 10, 2018 18:40 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան դեմ է միջուկային բանակցությունների անցկացմանը

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր միջուկային սպառազինության վերաբերյալ չի բանակցելու Սեուլի հետ:

Reuters գործակալության հաղորդման համաձայն՝ երեքշաբթի օրը Փանմունջոմ սահմանային գյուղում Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչների միջև 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Փխենյանը համաձայնել է մարզիկներ ուղարկել Հարավային Կորեայում փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, բայց Հյուսիսային Կորեան չի ընդունել իր միջուկային զինաթափման մասին բանակցություններ անցկացնելու Սեուլի առաջարկը:

Կորեական թերակղու միջուկային հարցերում Հարավային Կորեայի ներկայացուցիչ Լի Դո Հունն  ասել է.«Հյուսիսային Կորեայի հետ կայացած համաձայնության արդյունքում երկու Կորեաները որոշեցին բանակցություններ անցկացնել տարածաշրջանում լարվածության թուլացման համար»:

Երկու Կորեաների միջև խաղաղության կոմիտեի պատասխանատու՝ Ռի Սոն Գաունը Հարավային Կորեայի հետ բանակցության համար հայտարարել է.«Միջուկային սպառազինության շուրջ բանակցությունների նպատակն է իրականացնել Փխենյանի միջուկային զինաթափմանն ուղղված ԱՄՆ-ի նպատակը»:

Հյուսիսային Կորեան հայտարարել է.«Քանի դեռ ԱՄՆ-ն այս երկրի դեմ իր թշնամական քաղաքականությունը մի կողմ չի դրել , Փխենյանը երբեք իր միջուկային ծրագրի վերաբերյալ չի բանակցելու»:

 

Պիտակ