Հունվար 17, 2018 10:06 Asia/Tehran
  • Սերբիան Իվանովիչի սպանության պատճառով դադարեցնում Է Կոսովոյի հետ երկխոսությունը ԵՄ¬ում

Սերբիայի պատվիրակությունն ընդհատում Է Պրիշտինայի հետ Բրյուսելում ընթացող տեխնիկական երկխոսությունը եւ Բելգրադ Է վերադառնում Կոսովոյում սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանության վերաբերյալ տեղեկատվությունից հետո:

Այդ մասին հունվարի 16­ին Tanjug գործակալությանը հայտարարել Է Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը: «Օլիվեր Իվանովիչի սպանությունն ահաբեկչական գործողություն Է, որի նպատակը Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրության ապակայունացումն Է, դա հարձակում Է ողջ սերբ ժողովրդի վրա: Օլիվեր Իվանովիչի սպանության կապակցությամբ դադարեցնում ենք բանակցությունները եւ անհապաղ վերադառնում Բելգրադ»,­գործակալությոոնը մեջբերում Է Ջուրիչի հայտարարությունը, որը նա արել Է Բրսուսելում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը հունվարի 16­ին սպանվել Է Կոսովսկա­Միտրովիցայում: Նա հրազենային վերքեր Է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները փորձել են նրան փրկել, բայց՝ ապարդյուն: Կոսովոյի ոստիկանությունը հաստատել Է մահափորձի փաստը: Ինչպես նշում են ԶԼՄ­ները, մահափորձը կատարվել Է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը մտնում Էր իր կուսակցության շենք: Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն Էր, անցյալում Սերբիայի կառավարությունում զբաղեցրել Է Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը: 2016 թվականին նա դատապարտվել Էր ինը տարվա բանտարկության, բայց ավելի ուշ ազատ Էր արձակվել, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Armenpress.am          

 

Պիտակ