Հունվար 17, 2018 17:43 Asia/Tehran
  • Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել

Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է վարչապետ և դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը՝ նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Նախօրեին Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն չի հայտնել կառավարությանն այն կապակցությամբ, որ ոստիկանությունը հետաքննություն է վարում Բաբիշի նկատմամբ, որին կասկածում են ֆիրմաներից մեկի համար անօրինական կերպով Եվրամիության 2 մլն եվրո սուբսիդիաներ ստանալու մեջ:«Կառավարությունը որոշել է հրաժարական տալ, համապատասխան փաստաթուղթը ես նախագահին անձամբ կհանձնեմ Պրահայի գրադում, կխնդրեմ նրան ժամանակ գտնել մեր հանդիպման համար»,-հայտարարել է Բաբիշը:Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ Բաբիշին՝ որպես ANO շարժման առաջնորդ, ով հաղթանակ է տարել խորհրդարանի հոկտեմբերյան ընտրություններում, կհանձնարարի երկրորդ անգամ փորձել նոր կառավարություն կազմել։

Panorama.am

Պիտակ