Հունվար 18, 2018 07:33 Asia/Tehran
  • Երկու Կորեաները համաձայնեցին միասնական դրոշի ներքո մասնակցել ձմեռային Օլիմպիական խաղերին

Հարավային Կորեան և Հյուսիսային Կորեան համաձայնեցին միասնական դրոշի ներքո մասնակցել Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին Փհենյանի մարզական պատվիրակության մասնակցության շուրջ չորեքշաբթի օրը կայացած բանակցության ավարտին, երկու Կորեաները պայմանավորվեցին, որպեսզի երկու երկրի մարզական պատվիրակությունները ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցեն «Միության դրոշ»-ի ներքո:

«Միության դրոշ»-ը ոչ-պաշտոնական բնույթ է կրում, որը մարզական իրադարձությունների ժամանակ օգտագործվում է երկու Կորեաների մարզիկների միջև միասնականությունը ցուցադրելու համար:

Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-ից 27-ը՝ Հարավային Կորեայի Փհենչհանում:

 

Պիտակ