Հունվար 18, 2018 15:12 Asia/Tehran
  • ԿԺԴՀ¬ն զորահանդես կանցկացնի Փյոնչհանի Օլիմպիադայի նախօրյակին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պլանավորում են զորահանդես անցկացնել Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մեկ օր առաջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հունվարի 18­ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Սպասվում Է, որ զորահանդեսին կմասնակցեն մինչեւ 12 հազար հյուսիսկորեացի զինծառայողներ: Հանդիսականներին կցուցադրեն ռազմական տեխնիկա: Զորահանդեսը պլանավորված Է փետրվարի 8­ին եւ տեղի կունենա Փենյանի մերձակայքում գտնվող օդաթռիչքարանում: Գործակալության տվյալներով՝ այն կանցկացվի 69 տարի առաջ՝ 1948 թվականի փետրվարի 8­ին ԿԺԴՀ­ի կանոնավոր բանակի ստեղծման օրվա առթիվ: Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9­ից մինչեւ 25­ը Հարավային Կորեայի Փյոնչհան քաղաքում: Սեուլը եւ Փենյանը համաձայնության են եկել, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ­ի պատվիրակություններն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կանցնեն միասին՝ «միավորված Կորեայի» դրոշի ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»­ ը:
armenpress.am

Պիտակ