Հունվար 22, 2018 13:08 Asia/Tehran
  • Թուրքիան հրետակոծել է Հալեպի հյուսիսում խաղաղ բնակչության բնակարանները

Լրատվական աղբյուրներ հայտարարել են, որ Հալեպի հյուսիսային արվարձանում Թուրքիայի բանակի հրետանային հարձակման թիրախ են դարձել բանակելի շենքերը:

Վկայակոչելով լիբանանյան «Ալ-Ահդ» գործակալության կայքը, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիան հրետակածել է Աֆրինի տարածքում գտնվող գյուղերը:

Ուրբաթ օրվանից Թուրքիայի բանակը Աֆրինում գնդակոծել է Սիրիայի դեմոկրատական միություն կուսակցության ուժերի դիրքերը:

Շաբաթ օրը, Աֆրինում մեկնարկել է Թուրքիայի բանակի «Ձիթենու չյուղ» ռազմական գործողությունը, որի հետևանքով մինչ այժմ սպանվել են ավելի քան 10 խաղաղ բնակիչներ:

Հակադարձելով ռազմական այս ոտնձգությանը, Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադն ասել է.«Սիրիայի Աֆրինի շրջանի դեմ Թուրքիայի ոտնձգությունը շարունակությունն է Սիրիայում ճգնաժամի սկսվելուց ի վեր ահաբեկչական խմբավորումներին աջակցելու Անկարայի քաղաքականության:

Պիտակ