Հունվար 29, 2018 16:41 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Մյանմայի փախստականներին հարկադրաբար այդ երկիր վերադարձնելու կապակցությամբ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ռոհինգյա ցեղի մուսուլման փախստականներին Բանգլադեշից հեռացնելու և նրանց հարկադրաբար Մյանմա վերադարձնելու կապակցությամբ:

Press Tv հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հայտարարել է, որ Բանգլադեշից ռոհինգյա ցեղի փախստականներին արտաքսելը և նրանց Մյանմա վերադարձնելը մտահոգիչ է և պետք է ուշադրություն դարձնել Մյանմա վերադառնալուց հետո նրանց անվտանգության և պայմաններին:

Ավելի վաղ, ՄԱԿ-ին կից Սննդի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բեսլին ասել է.«Պայմանները չեն փոխվել ռոհինգյա մուսուլմանների Մյանմա վերադառնալու համար և նրանք տառապանքներ են կրում, որոնք անգամ անհնար է պատկերել»:

2017թ. օգոստոսի վերջերին, Մյանմայի Ռախին նահանգում, ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի վայրագ հարձակումների ընթացքում, սպանվել է ավելի քան վեց հազար մարդ և ութ հազար ուրիշներ վիրավորվել են: Հարյուր հազարովոր ռոհինգյա մուսուլմաններ հարկադրված փախել են Բանգլադեշ:

 

Պիտակ