ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ժամանել է Բաքու
(last modified Sun, 04 Feb 2018 10:17:00 GMT )
Փետրվար 04, 2018 13:47 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ժամանել է Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն փետրվարի 3-ին ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի կառավարության հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկումները շարունակելու համար։

Այս մասին Trend-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Մյուս համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) Բաքու կայցելեն փետրվարի 6-ին։ Հիմնական հանդիպումները կանցկացվեն փետրվարի 7-ին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիկմեթ Հաջիևը հայտնել էր, որ այցի շրջանակում կշարունակվեն ինտենսիվ և կառուցողական քննարկումները ԼՂ հարցի կարգավորման շուրջ։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 18-ին, լեհական Կրակով քաղաքում։

Բաքու այցից հետո համանախագահները կուղևորվեն Երևան։

1in.am

 

 

Պիտակ