Փետրվար 06, 2018 19:55 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին՝ Կորեական թերակղզում լարվածությունները սրելու համար

ՄԱԿ-ում միջուկային զինաթափման հարցով բանակցություններում Հյուսիսային Կորեայի պատվիրակը ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարվածություն առաջացնելու և այդ տարածաշրջանում կայնությունը խախտելու մեջ:

Հղում անելով Սպուտնիկ լրատվական գործակալությանը, ՄԵՀՐ գործակալությունը հաղորդել է, որ ՄԱԿ-ի միջուկային զինաթափման հարցով նիստում Ջո Յանգ Չուլն ընդգծել է. «Ամերիկացիները կանխարգելիչ  հարձակում են նախագծում Հյուսիսային Կորեայի դեմ: Նրանք շատ զենքեր ու զինտեխնիկա են տեղափոխել Կորեական թերակղզի»:

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հստակեցրել է.«ԱՄՆ պաշտպանության նախարարը և այդ երկրի Կենտրոնական հետախուզական վարչության նախագահը մշտապես խոսում են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային սպառնալիքի մասին, որպեսզի արդարացնեն իրենց ռազմական տարբերակի հարցը»:

ԱՄՆ-ն հայտարարել է.«Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը պետք է ամբողջությամբ վերանա, քանզի այդ երկիրը մի քանի ամսից կկարողանա ատոմային ու հրթիռային հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դեմ»:  

Պիտակ