Փետրվար 09, 2018 16:49 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի նախագահը հանդիպեց Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարին

Հարավային Կորեայի նախագահը մայրաքաղաք Սեուլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարի հետ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման, երկու Կորեաների հարաբերություններում աննախընթաց քայլի դիմելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինն ընդունեց ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսությանը մասնակցելու համար Հարավային Կորեա ճամբորդած Հյուսիսային Կորեայի Ժողովրդային Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Կիմ Ունգ Նամին:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ այդ երկրի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը նույնպես հանդիպելով Մուն Ջաե-ինին, նրա հետ զրուցելու է մարզական մրցություններին և կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցերի շուրջ:

Հարավային Կորեան ավելի վաղ հույս էր հայտնել, որ այս այցը երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների մակարդակում բանակցությունների առիթ կստեղծի:

Հյուսիսային Կորեայի երկրորդ գլխավոր պաշտոնատար Կիմ Ունգ Նամն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յու Ջունգն ուրբաթ օրը Հարավային Կորեա ժամանեցին:

Վերջին ամիսներին երկու Կորեաների հարաբերությունների կարգավորման նշաններ են երևան եկել: Ավելի վաղ ձմեռային օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի մարզիկների մասնակցության հարցով  այդ երկրի ներկայացուցիչները «Հրադադարի գյուղ» կոչվող Հարավային Կորեայի Փանմունջում գյուղում զրուցեցին Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ:

 Թրամփի ռազմավարության և Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների պատրվակով Կորեական թերակղզում լարվածության սրումից հետո ԱՄՆ-ն բարդացրել է երկու Կորեաների միջև տարածաշրջանային երկխոսությունը:

Պիտակ