Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի առաջնորդին ԿԺԴՀ է հրավիրել
https://parstoday.ir/hy/news/world-i83869-Կիմ_Չեն_Ընը_Հարավային_Կորեայի_առաջնորդին_ԿԺԴՀ_է_հրավիրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինին Փհենյան է հրավիրել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական իշխանություններին: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 10:20 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի առաջնորդին ԿԺԴՀ է հրավիրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինին Փհենյան է հրավիրել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական իշխանություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը, համապատասխան հրավերը հարավկորեական առաջնորդին փոխանցել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն: Հաղորդվել է, որ Կիմ Չեն Ընը կոչ է արել Մուն Չժէ Ինին որքան հնարավոր է շուտ ԿԺԴՀ այցելել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուսիսկորեական պատվիրակությունը Հարավային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման նպատակով Սեուլ է ժամանել:

Ankakh.com