Փետրվար 11, 2018 11:07 Asia/Tehran
  • ԱՄՆ համակարգված կերպով չարաշահում է մարդկային իրավունքները

Լոնդոնում անցկացված «Արդիական գաղութատիրություն՝ մարդկային իրավունքների ամերիկյա մոդել» խորագրով մեկօրյա համաժողովի մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ-ի կողմից համակարգված ռեժիմով մարդկային իրավունքների չարաշահման փաստը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Լոնդոնի իսլամական մարդու իրավունքների կոմիտեի ջանքերի շնորհիվ անցկացված այս համաժողովում ներկա բանախոսները խոսել են ԱՄՆ-ի գաղութատիրության ձևավորման ու դրա հետ կապված ուժերի մասին:

Նիստին մասնակցող փորձագետներն ասել են.«Տիրելով համացանցի, վրա ԱՄՆ-ն վիրտուալ միջավայրում տարածել է անարդարությունը և այժմ իր գաղութատիրական նախագծերն իրագործում է տվալների ու ալգորիթմերի միջոցով:

Համաժողովում խոսվել է արևմտյան ծագումով ազատության մասին, որտեղ, ըստ ԱՄՆ-ի հայտարարության, շեշտվում է ողջ մարդկության հավասարությունը, սակայն նկատի է առնված միայն սպիտակամորթների հավասարությունը , քանի որ հենց այդ ժամանակաշրջանում Ամերիկայում չարաշահման էին ենթարկվում հազարավոր սևամորթ ստրուկներ:

Պիտակ