Փետրվար 12, 2018 11:13 Asia/Tehran
  • Կորեաները ձգտում են առիթ ստեղծել երկու երկրի ղեկավարների հանդիպման համար

Հարավային ու Հյուսիսային Կորեաների պաշտոնատարները ձգտում են առիթ ստեղծել՝ երկու երկրի ղեկավարների հանդիպման համար:

Յոնհապ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջ՝ Կիմ Յո Չժոի հետ հանդիպման ժամանակ, Հարավայն Կորեայի վարչապետ Լի Նաք Յոնն ասել է.«Երկու երկրները պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար»:

Հարվային Կորեայի վարչապետն ասել է, որ երկու Կորեաների կապը պետք է շարունակվի նաև ձմեռային օլիմպիական խաղերից հետո :

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է այցելել Փխենյան:

Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պատվիրակությունը Հարավային Կորեայի հատուկ հյուրն էր ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսության ընթացքում:

Պիտակ