ԵՄ-ի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Իրանի ՆԳ նախարարության օտարահպատակների հարցերով գերատեսչին
(last modified Thu, 15 Feb 2018 13:54:02 GMT )
Փետրվար 15, 2018 17:24 Asia/Tehran
  • ԵՄ-ի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Իրանի ՆԳ նախարարության օտարահպատակների հարցերով գերատեսչին

ԵՄ-ի խորհրդարանական պատվիրակությունն ԻԻՀ ՆԳ նախարարության օտարահպատակների գերատեսչի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց օտարահպատակների և Իրանում բնակվող միգրանտների հետ կապված կարևոր հարցերի շուրջ:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ-ի խորհրդարանական պատվիրակությունը, որ չորեքշաբթի օրը ժամանել է Թեհրան, Իրանի ՆԳ նախարարության օտարահպատակների և միգրանտների հարցերով գերատեսուչ Ահմեդ Մոհամմեդի Ֆարի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկեց արտասահմանցի միգրանտների հետ կապված հարցեր, հատկապես Իրանում նրանց կրթության, առողջապահության ու բուժման համար ստեղծված հնարավորությունները և այս կապակցությամբ դերակատարություն ունենալու կապակցությամբ միջազգային հանրության ստանձնած պարտավորությունները:

Մոհամմեդի Ֆարը նշել է, որ արտասահմանցի միգրանտների մոտ կրթության մակարդակը դեպի Իրան միգրացիան սկսվելու սեմին 6 տոկոս էր, իսկ այսօր բարձրացել է 66 տոկոսի: Նա հավելել է. «Ջանք է գործադրվել, որպեսզի բարձրացվի Իրանում աֆղան միգրանտների առողջապահության, ուսման ու բարեկեցության մակարդակը»:

Իրանի ՆԳ նախարարության օտարահպատակների և միգրանտների հարցերով գերատեսուչն անդրադարձավ Իրանում օտարահպատակների երեխաների ուսման կապակցությամբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի 2014 թվականին արձակած հրամանին և ընդգծեց. «Այս հիման վրա որևէ միգրանտ երեխա Իրանում ուսում ստանալու հնարավորությունից չի զրկվում»: