Փետրվար 17, 2018 07:30 Asia/Tehran
  • Գութերեշ. Աշխարհը չպիտի կորցնի Հյուսիսային Կորեայի հարցի խաղաղ լուծման առիթը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում կոչ արեց Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղային վիճակում չկորցնել խաղաղ լուծման հանգելու առիթը:

Մյունխենի անվտանգության համաժողովն աշխարհի տարբեր երկրների տասնյակ ղեկավարների և պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնատարների ու դիվանագետների մասնակցությամբ ուրբաթ օրն իր աշխատանքը սկսեց Մյունխենում և կշարունակվի մինչև կիրակի օրը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը համաժողովում ազդարարելով այն մասին, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի ընդլայնմանը դիմակայելու ռազմական լուծումը աղետալի հետևանքներ կունենա, հավելեց. «Սառը պատերազմից հետո առաջին անգամ, Հյուսիսային Կորեայի կողմից հնչեցված միջուկային սպառնալիքների պատճառով, աշխարհը միջուկային բախման վտանգ է դիմագրավում»:

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման համար դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ համաշխարհային ճնշման անհրաժեշտությունն, ասաց. «Անհրաժեշտ է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի այդ երկիրը համոզվի, որ բանակցության սեղանին նստելը կենսական նշանակություն կարող է ունենալ իր համար»:

 

Պիտակ