Փետրվար 18, 2018 09:29 Asia/Tehran
  • Թրամփի խորհրդականը կոչ է արել բոլոր երկրներին խզել առևտրային հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին հրաժարվել Հյուսիսային Կորեայի հետ կապերից և խզել առևտրային հարաբերությունները:

Ինչես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը՝ ելույթ ունենալով Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովում: 
«Անհրաժեշտ է ճնշում գործադրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ռեժիմի վրա բոլոր հնարավոր միջոցներով, որոնց մենք տիրապետում ենք, որպեսզի ապահով լինենք, որ այդ դաժան բռնապետությունը չկարողանա աշխարհին սպառնալ ամենակործանարար զենքով… օրինակ, սահմանափակել առևտրային, ռազմական և այլ հարաբերությունները, մեր երկրներից դուրս հանել այսպես կոչված՝ հյուսիսկորեացի ներգաղթյալ աշխատողներին», - հայտարարել է Մաքմասթերը:
Վերջինս ընդգծել է, որ «պետությունները, որոնք այդ քայլերը չեն ձեռնարկի, անպատասխանատու կհամարվեն:

tert.am

 

Պիտակ