Փետրվար 19, 2018 11:39 Asia/Tehran
  • Թիլերսոնը պահանջում է ճնշել Հյուսիսային Կորեային մինչև Փխենյանի հանձնվելը

ԱՄՆ-ի պետքարտուղարը պահանջում է ճնշել Հյուսիսային Կորեային մինչև Փխենյանին բանակցություն պարտադրելը:

CBS News լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեքս Թիլերսոնն ասել է.«Հյուսիսային Կորեային բանակցություն պարտադրելու համար Վաշինգտոնն օգտվում է մահակի և ոչ թե գազարի քաղաքականությունից»:

Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը հայտնելով, Թիլերսոնը մերժել է բանակցության մասնակցելու համար Փխենյանի հանդեպ զիջումների գնալը:

ԱՄՆ-ը և ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները 2006թ. Հյուսիսային Կորեայի առաջին միջուկային փորձարկումից հետո, մի քանի անգամ պատժամիջոցներ են կիրառել այդ երկրի դեմ:

Չնայած այդ շրջափակումներին, Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ զարգացնում է իր ռազմական կարողությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայությունը դիմագրավելու համար:

Փխենյանը հայտարարել է, որ մինչև այնքան ժամանակ, որ Վաշինգտոնը չդադարեցնի Հյուսիսային Կորեայի կառավարությունը կործանելու իր թշնամական քաղաքականությունը, այդ երկիրը չի նահանջելու իր միջուկային ու հրթիռային ծրագրից:

Պիտակ