Փետրվար 23, 2018 10:57 Asia/Tehran
  • Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նիդերլանդների խորհրդարանի  որոշումը

Հինգշաբթի երեկոյան, հաղորդագրություն տարածելով, Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի որոշումները:

Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը,  Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը ճանաչել է որպես ցեղասպանություն:

Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի անդամ Խադիջա Արիբան հայտարարել է, որ Ստորին պալատի պատգամավորները նախաձեռնությունն ընդունել են ձայների մեծամասնությամբ` 142 կողմ, 3 դեմ։

Նիդերլանդների խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք հիշատակի միջոցառումներին։

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի արտգործնախարարությունը տարածած հաղորդագրության մեջ անհիմն է համարել Նիդերլանդների խորհրդարանի որոշումը և հայտարարել, որ նման որոշումը տեղ չունի պատմության մեջ:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Նիդերլանդների խորհրդարանի կայացրած որոշումները իրավաբանական տեսանկյունից ոչ պարտադիր են, ոչ էլ վավեր:

Պիտակ