Փետրվար 25, 2018 16:43 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան դատապարտել է հյուսիսկորեական կողմին օգնելու համար նավերի եւ ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է խափանել ձմեռային Օլիմպիադայի ժամանակ միջկորեական հարաբերությունների կարգավորումը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն փետրվարի 23-ին պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Սինգապուրի, Թայվանի եւ այլ երկրների 27 նավագնացային ու փոխադրող կազմակերպությունների, 28 նավերի եւ Չինաստանի մեկ քաղաքացու դեմ:

araratnews.am

Պիտակ