Հյուսիսային Կորեա. «ԱՄՆ-ի հետ բանակցության դռները բաց են»
https://parstoday.ir/hy/news/world-i85437-Հյուսիսային_Կորեա._ԱՄՆ_ի_հետ_բանակցության_դռները_բաց_են
Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ միջուկային հարցի կարգավորման նպատակով ԱՄՆ-ի հետ բանակցության դռները բաց են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 08:42 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. «ԱՄՆ-ի հետ բանակցության դռները բաց են»

Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ միջուկային հարցի կարգավորման նպատակով ԱՄՆ-ի հետ բանակցության դռները բաց են:

Սեուլ այցելած Հյուսիսային Կորեայի պատվիրակության նախագահ Կիմ Յունգ Չուլը Հարավային Կորեայի ազգային անվտանգության ավագ խորհրդական Չունգ Յույի Յունգի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Փխենյանը բազմիցս ցանկություն է հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցելու համար»:

Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ կմասնակցի բանակցություններին, որը կհանգեցնի Փխենյանի միջուկային զինաթափման:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահը պատժամիջոցների ցուցակ է հրապարակել, որում ներառված են Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և մի քանի այլ երկրի 50 ընկերությունների ու նավերի անուններ: