Մարտ 03, 2018 11:16 Asia/Tehran
  • 2017 թ.-ին Գերմանիայում մուսուլմանների դեմ 950 հարձակում է տեղի ունեցել

Գերմանիայի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ 2017 թվականին այդ երկրում գրանցվել է մուսուլմանների ու իսլամական հաստատությունների դեմ 950 հարձակման դեպք:

Reuters գործակալությունը հաղորդել է.«Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկություններ է հրապարակել օրենսդիր մարմինների կողմից, համաձայն որոնց, 2017 թվականին մուսուլմանների, նաև մզկիթների դեմ հարձակման 950 դեպքեր են տեղի ունեցել»:

Ինչպես տեղեկացրել է աղբյուրը, այդ հարձակումների հետևանքով վիրավորվել է 33 հոգի : Հարձակումներից 60-ի թիրախում եղել են մզկիթները:

Դա այն դեպքում, երբ մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մազյակը հավաստիացրել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակաիսլամական հարձակումները չեն հսկվում և զոհերը սովորաբար գործ չեն հարուցում: Նրա խոսքերով, նմանօրինական հարձակումների թիվը հայտարարվածից ավելին է:

Իսլամը Գերմանիայում երկրորդ կրոնն է : Գերմանիայում մուսուլմանները կազմում են երկրի բնակչության  5.4 տոկոսը ՝ շուրջ 4.5 միլիոն հոգի:

Պիտակ