Մարտ 04, 2018 09:10 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ն անվանել է ԱՄՆ հետ բանակցելու պայմանները

Հյուսիսային Կորեան առանց նախապայմանների կբանակցի ԱՄՆ հետ, հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Բանակցությունները պետք է համապատասխանեն փոխադարձ շահերին, պետք է իրականացվեն հավասար հիմունքներով եւ առանց նախապայմանների», - նշել են ԱԳՆ-ում:

ԿԺԴՀ ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ պատրաստ են ԱՄՆ հետ ինչպես երկխոսության, այնպես էլ ռազմական առճակատման: «Մենք երբեք վերջին տասնամյակների ընթացքում բարձրաստիճան բանակցությունների ժամանակ ԱՄՆ հետ առճակատման մեջ չենք եղել եւ դա տեղի չի ունենա նաեւ ապագայում»,-նշել են ԱԳՆ-ում:

2017 թվականի դեկտեմբերին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունների պայմանը հրթիռամիջուկային զենքի փորձարկումների դադարեցումն է: Ի պատասխան, ԿԺԴՀ-ն հրաժարվել էր ԱՄՆ հետ երկխոսությունից, որը երկրին սպառնում են  «թշնամական քաղաքականությամբ»:

News.am

 

Պիտակ