ԵԱՀԿ հերթական դիտարկումը, այս անգամ՝ Հադրութի հարավում
(last modified Wed, 07 Mar 2018 10:53:59 GMT )
Մարտ 07, 2018 14:23 Asia/Tehran
  • ԵԱՀԿ հերթական դիտարկումը, այս անգամ՝ Հադրութի հարավում

ԼՂ-ի (Արցախի հանրապետություն( իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 7-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ:

ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ), դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: ԵԱՀԿ առաքելությանն ԼՂ-ի կողմից ուղեկցել են ԼՂ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

News.am

 

Պիտակ