Մարտ 10, 2018 07:09 Asia/Tehran
  • Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ  բանակցությունների վերսկսման ցանկություն հայտնեց

Ռուսաստանի ԱԳ նախարարն ուրբաթ գիշեր Ադիս Աբեբայում իր եթովպիացի պաշտոնակից Վորքնե Գեբիեհուի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության ապահովմանն (միջուկային ու հրթիռային տարաձայնությունների կարգավորում) ուղղված բանակցությունների վերսկսման ցանկություն հայտնեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովը նշեց, որ Բարաք Օբամայի նախագահության օրոք Վաշինգտոնի հակառուսական դիրքորոշումների պատճառով միջուկային ու հրթիռային տարաձայնությունների կարգավորման բնագավառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության բոլոր խողովակները փակված էին:  Նա ասաց. «Մոսկվան միշտ էլ ձգտել է երկու երկրների միջև երկխոսության վերսկսմանը»:

«Նման երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա և դրա վերսկսման համար նախապայմաններ չպիտի ներկայացվեն»,-հավելեց Ռուսաստանի ԱԳ նախարարը նշելով, որ նոր «Սթարթ» պայմանագրում նկատի են առնված բոլոր գործընթացները:

«Սթարթ 3» պայմանագիրը Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև միջուկային սապառազինության ծավալների կրճատման մասին համաձայնություն է, որը երկու երկրի նախագահները ստորագրել են 2010 թվականին:

Պիտակ