Մարտ 10, 2018 18:14 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Թրամփի որոշումը չմտածված քայլ է

Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» թերթը գրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու Դոնալդ Թրամփի որոշումը չմտածված քայլ է:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի  հետ Դոնալդ Թրամփի հանդիպումը մեծ հնարավորություն է այդ երկրի համար և թե ԱՄՆ-ն  առանց ճիշտ ռազմավարության նման քայլի դիմի՝ տանուլ կտա»․ գրում է թերթը:

Ըստ Վաշինգտոն փոստի՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու Թրամփի որոշումը հանկարծակի է կայացվել և անշուշտ այն դատապարտված է ձախողման:

«Սպիտակ Տունը մտադիր է դրա դիմաց քայլեր ձեռնարկել Փխենյանի միջուկային զինաթափման ուղղությամբ, բայց խնդիրն այն է, որ Սպիտակ տունն ավելի վաղ է անցել այդ բոլոր ճանապարհները»․ գրում է թերթը:

Նշենք, որ հարավկորեական մի պատվիրակություն հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը առաջարկել է Թրամփի հետ բանակցել առկա տարաձայնությունները լուծելու համար: 

 

Պիտակ