Մարտ 12, 2018 11:52 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները խոսել են Հյուսիսային Կորեայի մասին

Հարավային Կորեայի արտգործնախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Կան Գյոն Հվան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոն այցելության ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկելու են Հյուսիսային Կորեայի հարցը և Թրամփի հանդիպումն այդ երկրի առաջնորդի հետ:

Հարավային Կորեայի արտգործնախարարը նշել է, որ ներկա պայմաններում հնարավոր չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս բանակցություններից և Սեուլն ու Վաշինգտոնը չպետք է կրկնեն այս հարցով անցյալի սխալները:

Մայիսին նախատեսված է ԱՄՆ-ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը:

Պիտակ